«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը գնահատում եմ անբավարար»,- ՄԻՊ գրասենյակի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ Մելիքյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու առաքելություն ունեցող անձը զբաղվում է ամեն ինչով՝ բացի մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելուց․ «Քաղաքական հետապնդումների մասին այս հաստատությունը քար լռություն է պաշտպանում՝ իհարկե դա գալիս է հաստատության ղեկավարից, չեմ ուզում կասկածի տակ դնել աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Մելիքյանը։ |