ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ եք ուզում ավտոներկրողներից․ սաղ բիզնեսը տեղափոխեցիք Ուզբեկստան»․ Գառնիկ Դանիելյան
12:00, 11.12.2023 | mamul.am
3893 | 0

«Ի՞նչ եք ուզում էս մարդկանցից․ տեսե՞լ եք՝ Ուզբեկստանում ինչ է կատարվում, կիլոմետրերով հերթեր են․ մեր ավտոներկրողները բիզնեսը տեղափոխում են ուրիշ երկրներ, ասում են՝ ստեղ այլևս գրավիչ չի»,- Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Շատ սխալ եք վարվում ոլորտի հետ, հետևողական ամեն ինչ անում եք, որ էդ բիզնեսը ՀՀ-ից տեղափոխվի ու հավատացեք՝ արդեն տեղափոխվել ա։ Մեր բյուջե միլիարդավոր դրամներ չի մտնելու՝ ձեր թեթև ձեռքով»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք՝ առաջարկվում է բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը՝ օրական 1600 դրամի փոխարեն սահմանելով 5000 դրամ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր