ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված»․ Տ․ Աբրահամյան
13:48, 11.12.2023 | mamul.am
2125 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի քանի օր առաջ, իր ելույթներից մեկով, Ալիևը կրկին անդրադարձավ Սյունիքով Նախիջևանին կապվող երթուղիների խնդրին:
Վերջին շրջանում այս թեմայով գլխավոր նորությունն այն է, որ շատ դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են գործածել ոչ թե միջանցք տերմինը, այլ դրա նկարագիրը:
Պարզ ասած, տպավորություն է ստեղծվում, թե «Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում այն տարբերությամբ, որ կտրուկ ձևակերպումների փոխարեն խոսում են այդ երթուղու վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, որոնք նկարագրական առումով միջանցքի ձևակերպումն են:
Արդյո՞ք սա արվում է Հայաստանի իշխանության հետ փոխհամաձայնեցված` ՀՀ-ի ներսում կրքեր չբորբոքելու, սակայն փափուկ ձևով միջանցք ստանալու համար, որևէ մեկը չի կարող բացառել` հատկապես, որ այս իշխանության առաջին նկարագրական բառը ստախոսությունն է:
Տարբերակ է նաև այն, որ Ադրբեջանը թեմայի շուրջ աղմուկն իջեցնում է ու փորձելու է իր համար բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում հարցը ուժով լուծել:
Ամեն դեպքում թեման թուրք-ադրբեջանական օրակարգում կարևոր տեղ ունի, ինչը չեն թաքցնում նաև պաշտոնական մակարդակով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր