ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանի քավոր-մարզպետը պետբյուջեից միլիոնների պարգևավճար է ստացել». Ոսկան Սարգսյան
04:06, 12.12.2023 | mamul.am
3403 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը պետբյուջեից միլիոնների պարգևավճար է ստացել, սակայն չի հայտնում դրա չափը
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակիցները և ինքը՝ որպես մարզպետ, 2023թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ որքա՞ն պարգևավճար են ստացել պետական բյուջեից; Մարզպետարանից պատասխանել են, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի 72 աշխատակիցներ ստացել են 68 միլիոն 873 հազար 300 դրամ պարգևավճար։ Հայկ Ղալումյանի ստացած պարգևավճարի չափի մասին մարզպետարանից հայտնել են. «Մարզպետները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնատար անձինք։ Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը պարունակում է անձնական տվյալները բացահայտելու բովանդակություն։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի, այն կարող է իրականացվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր