ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող
18:48, 11.12.2023 | mamul.am
1508 | 0

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում:

Զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ են նվաճել:

Պատանեկան մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդական մրցաշարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նորայր Մայրանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր