ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան»․ Հովիկ Աղազարյան
12:30, 12.12.2023 | mamul.am
3373 | 0

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Հասկանալի է նախագծի նպատակը, բայց այն նաև վատ վարքագիծ է դաստիարակելու․ այն երիտասարդները, որ էսօր 24, 25, 26 տարեկան են, իրենց հետ կապված ո՞նց է լինելու»։ Սարգսյանն ասաց, որ օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին․ «Այսինքն՝ մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Սարգսյանը։ Աղազարյանն արձագանքեց․ «Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան, հարցիս իմաստը պարզ էր»։ Հիմնական զեկուցողը նշեց․ «Ի՞նչ եք առաջարկում՝ էս քաղաքացիներին ասենք՝ չէ, բոլորդ պետք է դատապարտվեք ու չտա՞նք հնարավորություն»։

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝

1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր