ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Մեր վճռականության վերջին դրսևորումը Հռոմի ստատուտի վավերացումն էր». Միրզոյան
13:24, 12.12.2023 | mamul.am
1711 | 2

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով․ «Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ երկրում ժողովրդավարական անցման գործընթացին: Հայաստանը հստակ որոշում է կայացրել ընտրել ժողովրդավարացման և բարեփոխումների անշրջելի ուղին: Չնայած վերջին տարիներին մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին՝ ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը Հայաստանում ոչ մի վայրկյան կանգ չի առել: Եվ Հայաստանը վճռական է շարունակելու այս ուղին Եվրոպական միության զգալի աջակցությամբ: Մեր վճռականության վերջին դրսևորումը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: Միանալով Արդարադատության միջազգային դատարանին՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել միջազգային իրավակարգի ամրապնդմանը՝ միևնույն ժամանակ վերահաստատելով սեփական ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու ինքնիշխան իրավունքը:

Մեր կառավարությունը ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցություններ Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ: Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ:

Մենք կարծում ենք, որ այս նոր զարգացումները չպետք է հանդիսանան ԱլԳ նկատմամբ հետաքրքրության հետագա նվազման պատճառ, այլ պետք է ծառայեն այս եռյակի ողջունելի առաջընթացը լրացուցիչ կամուրջի փոխակերպելուն այն գործընկերների համար, որոնք ունեն հաստատակամ մտադրություն և վճռականություն առավել մերձենալու Եվրոպական միությանը:

Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:

Ինչպես տեղյակ եք, Հայաստանը ներկայումս առերեսվում է լրջագույն մարտահրավերների: Մեր կառավարության և բոլոր պատկան մարմինների ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ. ուժի կիրառման արդյունքում նրանք մեկ շաբաթվա ընթացքում ստիպված էին լքել իրենց տները:

Այս առումով մենք երախտապարտ ենք ԵՄ և ԵՄ անդամ պետություններին Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ներհոսքը կառավարելու հարցում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության համար»,- մասնավորապես ասել է Միրզոյանը։

Աղբյուրը` ՀՀ ԱԳՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր