ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Այլ կետից սկսել է պետք և այդ կետը մշակութային ինքնությունն է». Արթուր Գևորգյան
02:06, 13.12.2023 | mamul.am
1570 | 0

Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասարակության հիմնաքարերը հանրային ինստիտուտներն են, գագաթը հանրային երկխոսության մարմինը։
2008 թվականին, երբ ուսումնասիրում էի, թե ինչ է հանրային խորհուրդը, սկսեցի խիստ կասկածել, որ նման բան մեզանում կաշխատի։
Խորհրդային կոմսոմոլը ձախողած երկրում, այդ տիպի հանրային մարմին չէր կարող աշխատել ու հանրային խորհուրդն ավելի շատ տուրք էր Վազգեն Մանուկյանի հանդեպ, թեպետ լուրջ խնդիր որի լուծման հնարավորություն ինքնին։
Մեզանում հանրային երկխոսությունը թիվ մեկ անհրաժեշտությունն է, բայց հանրային խորհուրդը, ղեկավարի փոփոխությունից հետո լրիվ կորցրեց իր նշանակությունը և այլ կետից սկսել է պետք։
Եվ այդ կետը մշակութային ինքնությունն է, մշակութային անվտանգության դիտակետից։
Անելու շատ շատ բան կա։ Անչափ շատ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր