ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Բախվել են ՊՆ պայմանագրային զինծառայողի Mercedes-ն ու Երևանի գնդի պարեկի Volkswagen-ը
11:06, 13.12.2023 | mamul.am
2114 | 1

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են 20-ամյա Նվեր Մ-ի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Արմեն Մ-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նվեր Մ-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Մ-ն և Volkswagen-ի վարորդ Արմեն Մ-ն ու վերջինիս ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գրիգոր Ա-ն և 24-ամյա Հրայր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ Volkswagen-ի վարորդն ու բոլոր ուղևորներն աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր