ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Հայաստան» խմբակցության պատգամավորները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ժողովուրդ»
09:48, 23.12.2023 | mamul.am
3180 | 1

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաև քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր:
Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր