ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Աղքատության մեջ էլ հոգեբանություն կա»․ Փաշինյան
13:00, 23.12.2023 | mamul.am
2163 | 1

Վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ի թիվս այլ հարցերի, վարչապետը խոսել է նաև նպաստ ստացող անձանց թվի դինամիկայի մասին. «Ի վերջո այստեղ ֆունդամենտալ խնդիրը պետք է լուծենք: Մենք աղքատության մեջ գտնվող մարդուն պետք է սոցիալական աջակցություն ցուցաբերենք, ճի՞շտ է: Մյուս կողմից ասում ենք՝ աղքատությունը հաղթահարելու միայն մի ձև կա, և դա աշխատանքն է: Հաջորդ փուլին նպաստ ստացողին ասում ենք՝ հենց աշխատեցիր, այլևս քեզ ոչնչով չենք օգնի»:

Ի պատասխան՝ փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշել է, որ աշխատանք ձեռք բերելուց հետո 6 ամսվա ընթացքում ստացվելիք աշխատավարձը որպես եկամուտ չի հաշվարկվում:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ակնհայտ է, որ 6 ամիսը բավարար չէ: Այսինքն՝ 6 ամսում մարդն աղքատությունը հաղթահարելո՞ւ է: Ինչպես աշխատելու մեջ, աղքատության մեջ էլ հոգեբանություն կա: Ո՞նց է մարդը 6 ամսում այդ հոգեբանական վիճակը հաղթահարելու: Դա ադապտացիա է: Մարդը սովորել է, ենթադրենք, 10 տարի մի կերպ է ապրում, ապրելու մի ոճ ունի, 6 ամսում շատ դժվար է ապրելու ոճը փոխել մեզնից ցանկացածի համար: Քննարկեք՝ ինչ-որ լուծումների եկեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր