Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով: ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողին բժիշկները օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |