Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մուսալեռի վարչական տարածքում գտնվող Ֆր. Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ: Ավելի ուշ դպրոցի տնօրենը լրատվամիջոցներին հայտնել է, որ երեխաներից մեկը գազի բալոն է փողոցից գտել, բերել, պարունակությունը փչել միջանցքում, ինչից հետո երեխաների մոտ հազ է սկսվել: |