ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ամեն ինչ նոր է սկսվում». Աբրահամ Գասպարյան
21:30, 29.06.2024 | mamul.am
7019 | 1

Լրագրող Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարազատներ,
մոտ երեքշաբաթյա դադարից հետո վերադառնում եմ բնականոն կյանք: Կազդուրվում եմ, առողջականս՝ դեպի լավը, կա դրական դինամիկա:
Շուտով կվերամիավորվեմ «Սրբազան պայքար»-ի իմ գաղափարակից ընկերներին՝ նոր թափով շարունակելու և մեր՝ հայրենիք ունենալու կռիվը հասցնելու հաղթական ավարտին:
Եթերում կհանդիպենք առաջիկա հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, ABC Media-ի եթերում՝ «Փոխի՛ր ալիքը Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման շրջանակում:
Հունիսի 12-ին ինձ հետ տեղի ունեցածի առթիվ ընդունվել է քրեական վարույթ, իմ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ներգրավվել եմ` որպես տուժող: Դեռ կհասցնեմ խոսել այս մասին և ոչ միայն:
Մարմնի ցավն անցողիկ է, չպետք է կենտրոնանալ դրա վրա և շեղվել օրակարգից: Ունենք ավելի լուրջ խնդիր՝ վայրկյան առաջ ձերբազատվել հայակործան այս բանդայից:
Ի խորոց սրտի շնորհակալություն եմ հայտնում ընկերներիս, հարազատներիս, Հայաստանում, թե Սփյուռքում ծանոթ ու անծանոթ, իրական, թե վիրտուալ հայրենակիցներիս՝ հիվանդանոցից մինչև տուն չդադարող հոգատարության ու զորակցության համար. դուք ամուր հենարան եք ընտանիքիս համար:
Առանձնահատուկ երախտագիտությունս՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն Izmirlian Medical Center-ի ամբողջ բուժանձնակազմին՝ իմ ավագ եղբայր, եզակի մարդ, արժանապատիվ հայ ու արհեստավարժ բժիշկ, Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գլխավորությամբ, կարճ ժամանակում ինձ ոտքի կանգնեցնելու համար:
Ամեն ինչ նոր է սկսվում. մինչև հայն ու Հայաստանը չհաղթեն, խրամատ լքող չկա՛:
Պի՛նդ եղեք:
ՀԳ. Հատուկ հիմարների համար. ինձ տեղափոխել էին Իզմիրլյան ԲԿ, քանի որ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժանմունքը գտնվում է ուղիղ հիվանդանոցի դիմաց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր