Իրանի կառավարությունը որոշել է միակողմանիորեն չեղարկել վիզային ռեժիմը 33 երկրների հետ։ Այս որոշումը կայացվել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարության առաջարկի հիման վրա, հայտնում է ISNA-ն։ Նրա խոսքով, 68 երկրների նախնական ցուցակից կառավարության խորհուրդը հաստատել է վերջնականը, որում ընդգրկվել է 33 երկիր։ «Իրանը վճռական է` փոխգործակցելու աշխարհի տարբեր երկրների հետ, ցուցադրելու իր մշակութային ժառանգությունը, առաջընթացը և ակտիվ դիվանագիտությամբ զբաղվելու համար»,- ասել է նա։ Այն երկրների թվում, որոնց հետ Իրանը միակողմանիորեն վերացնում է վիզային ռեժիմը, ներառված են նաև ԱՊՀ երկրները, մասնավորապես՝ Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը և Բելառուսը։ Միաժամանակ, Իրանի նախարարությունը դեռևս չի հայտարարել վիզաների չեղարկման վերջնաժամկետի մասին, ինչպես նաև հայտնի չէ, թե այս երկրների քաղաքացիները որքան ժամանակ կկարողանան առանց վիզայի շրջել Իրանում։ |