Այսօր Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընթերցել է Լավրովի ուղերձը: Լավրովը նկատում է, որ Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, «եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արևմուտքը փորձում է սեպ խրել»։
«Արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել` միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաև նպաստել Հայաստանում և Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորող նոր դեմքերի ի հայտ գալուն»,- ասվում է նախարարի խոսքում:
Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն և օգտակար կապեր կստեղծվեն։