ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ուկրաինայում առաջարկում են զինվորագրումից խուսափածներին զրկել քաղաքացիությունից
18:18, 16.12.2023 | mamul.am
2408 | 0

Ուկրաինացի պատգամավոր Մարիանա Բեզուղլայան առաջարկել է դիտարկել զինվորագրումից խուսափածներին և արտերկիր մեկնածներին քաղաքացիությունից զրկելու գաղափարը։

«Ի՞նչ կարծիքի եք զորակոչի ենթակա, բայց արտերկիր մեկնած քաղաքացիներին վերադարձնելու, իսկ չվերադառնալու դեպքում քաղաքացիությունից զրկելու մասին»,- սոցցանցի իր էջերում գրել է ժողովրդական պատգամավորը:

Ավելի վաղ Բեզուգլայան հայտնել էր օրինագծի մասին, որն առաջարկում է զինվորագրել կանանց թիկունքի դիրքերի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր