ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին
21:00, 16.12.2023 | mamul.am
3949 | 0

Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18.00-20.00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երգիչը մահացել էր նախօրեին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր