ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Բուլղարիան ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացումը չեղարկող օրինագիծ է ընդունել
16:24, 18.12.2023 | mamul.am
2803 | 0

Բուլղարիայի Ժողովրդական ժողովն առաջին ընթերցմամբ ռուսական գազի տարանցման սակագնի բարձրացումը չեղարկող օրինագիծ է ընդունել: Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:

Միաժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Լուկօյլ» ընկերությանը 2024 թվականի մարտի 1-ից ռուսական նավթ վերամշակելու, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նավթամթերքի առանձին տեսակների վաճառքն ու արտահանումն այլ երկրներ արգելելու մասին օրենքը:

Երկրորդ ընթերցմամբ օրինագիծը կքննարկվի առաջիկա օրերին։

Սակագների չեղարկման որոշումը կայացվել է, երբ Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Բուլղարիային։ Մասնավորապես, Բուդապեշտը սպառնացել է վետո դնել Շենգենյան գոտուն Բուլղարիայի անդամակցության վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր