ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+29 °C
Բախվել են կարի ֆաբրիկայի ПАЗ ավտոբուսն ու Mercedes-ը. կան վիրավորներ
22:18, 18.12.2023 | mamul.am
3769 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

ПАЗ ավտոբուսը հաշվառված է Վանաձորում հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հաշվեկշռում և վիրավորները նշված ֆաբրիկայի աշխատակիցներ են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր