Գազայի հատվածում ջրի, սննդի և հիգիենայի միջոցների պակասի հետևանքով առաջացած հիվանդություններից մանկական մահացությունը կարող է գերազանցել Իսրայելի կողմից անկլավի ուղղությամբ ռմբակոծությունների հետևանքով մահացությունների թիվը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը: «Առանց բավարար քանակությամբ խմելու ջրի, սննդի և անձնական հիգիենայի պարագաների հիվանդություններից մանկական մահացությունը կարող է գերազանցել ռմբակոծությունների հետևանքով մահացությունը»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում: |