ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան
16:24, 21.12.2023 | mamul.am
2013 | 0

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան:

Նա կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ քննարկելու կազմակերպության՝ Մինսկում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր