ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Շոյգուն Պուտինին զեկուցել է Թեոդոսիայի ուղղությամբ հարվածի մասին
15:00, 26.12.2023 | mamul.am
3477 | 0

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Թեոդոսիայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի և «Նովոչերկասկ» նավի վնասման մասին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ղրիմի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Թեոդոսիայում գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավոր է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են միջին ծանրության վնասվածքներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր