ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն». Պեդրո Զարոկյան
15:18, 26.12.2023 | mamul.am
2535 | 0

«5,5 տարի է՝ ոչ մի ռեֆորմ չեք արել երթևեկության հետ կապված, հիմա ասում եք, թե միջազգային փորձն եք ուսումնասիրում, ուզում եք խցանումները պակասեցնել և այլն»,- ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը: «Ամեն օր քաղաքում էս վիճակն է. ոստիկանները չեն հասկանում, որ իրենց կարևոր գործը կանոնավոր երթևեկություն ապահովելն է. վթարներից հետո փոխանակ նկարեն, մեքենաները ճանապարհից տանեն մի կողմ, գալիս, վարորդների հետ զրուցում են։ Կառաջարկեմ կոֆե բերեն, մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն: Չեք ամաչո՞ւմ՝ ամեն օր ժողովրդին ժամերով սպասեցնել եք տալիս»,- հավելեց ավագանու անդամը:

«Մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն». Պեդրո Զարոկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր