ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու». Արշակ Աբրահամյան
19:06, 21.12.2023 | mamul.am
3245 | 0

Արցախցի վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու և սեփական սխալները ընդունելու փոխարեն ողջ մեղքը բարդելու են ուրիշների վրա։ Նման մտածելակերպով առաջնորդվելու պարագայում որոշ ժամանակ անց կլինեն նորանոր տարածքային կորուստներ… Իսկ դուք ժամանակ եք վատնում սոցցանցերում միմյանց վիրավորելու և իրար հետ մրցելու, թե ով է ավելի հայրենասեր։
Պետք է վերջապես հասկանալ, որ վաղ թե ուշ ստիպված եք լինելու ամեն ինչ մի կողմ թողնել ու նստել մեկ սեղանի շուրջ և ընդհանուր հայտարարի գալ։
Իրար մեջ թշնամիներ մի փնտրեք, բոլորդ էլ ՀԱՅ եք և կանգնած եք նույն վտանգի առջև»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր