ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կինը մահացու վրաերթի է ենթարկվել
21:00, 21.12.2023 | mamul.am
5548 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 1 բրիգադը։ Բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին և վրաերթից մեկ ժամ անց էլ արտաքին լուսավորությունը նշված հատվածում բացակայում էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր