«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում տարեվերջյան ամփոփիչ հավաք-քննարկում են պատրաստվում անել՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Թե ինչ հարցեր են օրակարգում, «Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ամփոփելու են տարին, ինչպես նաև քննարկելու են առաջիկա անելիքները, խորհրդարանում իրենց մարտավարության հետ կապված հարցեր:
Հանդիպումը նախատեսվում է հաջորդ շաբաթ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատեց այս տեղեկությունը։
Մանրամասները՝ թերթի համարում։