«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարին ավարտվում է, և այդպես էլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չկնքվեց, որի մասին ամենաբարձր մակարդակով խոսում ու վստահեցնում էին:
Իսկ հաջորդ շաբաթ ՌԴ-ում կայանալու են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովները:
Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն իսկական լակմուսի թուղթ է հանդիսանալու տարվող քարոզչության ու իրականում վարվող քաղաքականության հստակեցման առումով…»։