Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում Mercedes Atego մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արաձանագրել է հետիոտնի մահը։ |