Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրանը ծագումնաբանությամբ պարսկերեն բառ է, որն առաջին անգամ հիշատակվել է զրադաշտականության սուրբ գրքերի ժողովածու «Ավեստայի» մեջ՝ Թուրա կամ Թուրիա ձևով։ Ըստ «Ավեստայի», Թուրանը մեկն էր երեք եղբայրներից, որոնցից սերվել են ժողովուրդները։ Արիան տիրել է Իրանին, Սայրիման՝ արևմտյան երկրներին, Թուրանը՝ արևելքին։ «Թուրան» ասելով նկատի են ունեցել Կասպից ծովից մինչև Ալթայ ընկած տարածքը։ Այդ վայրերում ապրած, իսկ հետագայում Եվրոպայի ու Ասիայի այլ տարածքներում բնակություն հաստատած ժողովուրդները ստացել են «Թուրանի ժողովուրդներ» և «Թուրանի ցեղեր» անունը։ |