ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ռուս-ուկրաինական պատերազմը մի շատ կարևոր բան ցույց տվեց». Սամվել Հայրապետյան
01:18, 26.12.2023 | mamul.am
3285 | 0

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկար եմ մտածել էս թեմայով գրե՞լ, թե՞ չէ, ու վերջը որոշեցի գրել։ Ինչքան էլ ծանր լինի, պետք ա գրեմ։
Ռուս-ուկրաինական պատերազմը մի շատ կարևոր բան ցույց տվեց՝ ուկրաինական ՏՏ ընկերությունների ու ստարտափների հայրենասիրությունը՝ քայլերով։
Ուկրաինական ԲՈԼՈՐ ՏՏ գիգանտ ընկերություններն ու ստարտափները, թքած ունենալով բոլոր հնարավոր հետևանքների վրա, սկսեցին առանց իրար հերթ տալու իրենց երկրի դրոշը տեղարել իրենց պաշտոնական կայքերում, սոց հարթակներում, լոգոների վրա, տեսանյութերի վրա, նամակների մեջ և այլն, ինչից էլ ոգևորված այլ երկրների համաշխարհային գիգանտ ՏՏ ընկերություններն արեցին նույնը:
Իսկ հայկական իրականության մեջ քիչ թե շատ հայտնի ՏՏ ընկերությունների ոչ միկրոբլոգներում ու ոչ էլ պաշտոնական կայքերում չեք գտնի գեթ մեկ տող կամ նշան, որոնք ցույց կտան, որ հայկական ա... Էլ չեմ ասում ՀՀ-ի կամ Արցախի դրոշը...
Կներեք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր