ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դուք հայհոյեք հասարակ մարդուն, թող հասարակ մարդը ձեզ մերժի և Նիկոլ ընտրի». Մհեր Հակոբյան
22:06, 25.12.2023 | mamul.am
3505 | 0

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չի կարելի հասարակ մարդուն իր այդ հասարակ լինելու համար վիրավորել, չի կարելի սեփական «էլիտարության» մեջ ինքնասիրահարված վիճակում ոտնահարել այլոց, մանավանդ այն պարագայում, երբ հետո գնալու և այդ մարդկանցից ձայն ես խնդրելու:
Ընդդիմադիր հայտնի թելեգրամ-ալիքներից մեկը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած մրցանակաբաշխության հաղթողներից մեկին, նրան համարել է «օռկ» և «գեղի դասատու»: ՍԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՏԵՑՈՒՄ ՉԷ, իսկ զուտ քաղաքականապես էլ այն իրենից ներկայացնում է ԿՈՊԻՏ ՄԻ ՍԽԱԼ` դուք հայհոյեք հասարակ մարդուն, թող հասարակ մարդը ձեզ մերժի և Նիկոլ ընտրի:
Եվ ի վերջո, պարոնայք «նախկիններ» - եթե մարդը կամ կոնկրետ դեպքում ուսուցիչը խղճուկ արտաքին ունի և գուցե իրոք այդպիսին է, ապա դրանում հսկայական է հենց ձեր մեղքը, որ 27 տարի շարունակ առաջ բերեցիք տարաբնույթ հղփացածների ու քրեական տարրերի, իսկ մտավորականին և հատկապես ուսուցչին էլ անտեսեցիք՝ ապահովելով վերջինիս համար այն խեղճ վիճակը, որը հիմա ծաղրում եք: Այո, 5 տարվա համար էլ պատասխանատու է Նիկոլը, բայց 27 տարվա համար որ հաստատ դուք եք պատասխանատու»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր