ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Դա չի կարող չմտահոգել». Լավրովը՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին
10:30, 28.12.2023 | mamul.am
2438 | 0

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կգիտակցի ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման հետևանքով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետության ինքնիշխանության կորստի սպառնալիքը: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հայաստանում շարունակվում է զինված ուժերի արդիականացումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, իսկ նրա զինվորականները վերապատրաստում են անցնում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններում: Դա չի կարող չմտահոգել: Մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է՝ «բաժանիր և տիրիր» սխեմայով մանիպուլյացիաների համար»,- ասել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր