ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Արցախի` ապօրինաբար առևանգված ղեկավարներին
00:00, 26.12.2023 | mamul.am
3046 | 0

Ադրբեջանի` Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են քննչական գլխավոր վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, գրում են հակառակորդի լրատվականները:

«Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց համար փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանձնել են Հայաստանից բերման ենթարկվածներին իրենց հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր