ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից. «Ժողովուրդ»
09:18, 26.12.2023 | mamul.am
3813 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա լավ հնարավորություն է համարել տևական դադարից հետո Փաշինյան-Պուտին շփման համար:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի՝ ՌԴ այցը սպասված է հատկապես ռուսաստանյան իշխանությունների կողմից, քանի որ նրանք շատ հարցեր ունեն Փաշինյանին, ու ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանություններն այս անգամ շատ լուրջ են տրամադրված և Փաշինյանից պահանջելու են, որ ոչ թե հերթական կցկտուր ու լղոզված պատասխանները տա, այլ հստակ ու կոնկրետ պատասխաններ՝ ՌԴ-Հայաստան համագործակցության ու հարաբերությունների մասին, որոնք, թերևս, գերլարված իրավիճակում են:
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ խուսափում էին Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված բոլոր հանդիպումներից, բայց հիմա, կարծես, Փաշինյանի իշխանությունը զղջացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ոչնչացնելու գաղափարից ու որոշել վերականգնել դրանք:
Այս առումով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցը, կարելի է ասել, պատմական է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր