ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դուք ազգի դավաճան եք». Նարինե Հայրապետյանը՝ «Հանրային ձայնին»
10:30, 26.12.2023 | mamul.am
5542 | 1

«Ձեր ներս մտնելը կլինի դավաճանություն, մի՛ մտեք, քվորում մի՛ ապահովեք»,- քաղաքապետարանի նախասրահում դիմելով Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին՝ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը: Երբ «Հանրային ձայն»-ի անդամները ներս մտան՝ մասնակցելու ավագանու նիստին, Հայրապետյանը շարունակեց. «Դոգը նորից իր շնությունն արեց, գրպանի օպոզիցիա է խաղում... Մտան ներս՝ ապահովելու երևանցու թալանը: Դուք ազգի դավաճան եք»:

Հիշեցնենք՝ նիստի օրակարգում 2024-ի բյուջեի նախագիծն է, տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունները, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160 000 դրամի:

Ուղիղ միացում՝ քաղաքապետարանից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր