ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանցի իրավապաշտպաններն այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին պաշտոնյաներին
10:54, 26.12.2023 | mamul.am
1427 | 0

Ադրբեջանի Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Թուրալ Հուսեյնովը, փոխնախագահ Էլչին Շիրինովը և իրավաբանական վարչության պետ Ռովշան Մամեդովն այցելել են Անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊՆ բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանին և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, հաղորդում է Report-ը։

Շիրինովի խոսքով՝ այցի նպատակն է եղել ստուգել կալանավորման պայմանները և կալանավորների հետ վարվելու կանոնները։

«Հանդիպման ընթացքում վերոնշյալ անձինք գոհունակություն են հայտնել կալանքի պայմաններից։ Նրանք նշել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցների համար։ Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույց և էլեկտրոնային գրադարան, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից։ Ընտանիքի անդամների խնդրանքով փաստաբան է նշանակվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նրանց են հանձնել են հարազատների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր