Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է Պաղեստինի հետ խաղաղության երեք պայմանները, գրում է Wall Street Journal-ը: «Առաջին պայմանը Պաղեստինի հասարակության ապաարմատականացումն է, երկրորդը՝ Գազայի հատվածի ապառազմականացումը, երրորդը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը»,-ասել է Նեթանյահուն: Նեթանյահուի խոսքով՝ այսօրվա դրությամբ պատերազմը հեռու է ավարտից: |