Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր է՝ մանկապղծության թեմայով բազմաթիվ նամակներ եմ ստանում և քննարկումների մասնակցում, և դրա պատժելիության մասին նշեմ, որ Հայաստանում չկա մահապատիժ և այն չի կարող նախատեսվել մեր օրենսդրությամբ, իսկ երեխայի նկատմամբ կատարված 1 սեռական հանցագործության համար ամենախիստ պատիժը 15 տարի ազատազրկում է: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանում հնարավոր չէ քննարկել ՔԻՄԻԱԿԱՆ ՍՏԵՐՋԱՑՈՒՄԸ որպես անվտանգության միջոց կիրառելն այն անձանց նկատմամբ, ովքեր երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն են կատարել: |