Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հայտարարեց. «Առաջարկում եմ կարմիր գծերի հարցն այս տարի հանենք: Մենք առաջարկել ենք մի քանի տարբերակներ, չգիտեմ՝ ի՞նչ որոշում է կայացրել ձեր ֆրակցիան, բայց եթե կան հարցեր, որ չեք ընդունել... նախապես ասում եմ՝ հանեք օրակարգից կարմիր գծերի հարցը»: Ավինյանն ասաց, որ հարցը վերաբերում է 2024-ի տեղական տուրքերին, որն ընդհանրական է ու չի վերաբերում միայն կարմիր գծերին. «Ձեր առաջարկությունները որոշակի ընդունվել են, կքննարկենք, դուք ձեր կարծիքը կհայտնեք»,- նշեց քաղաքապետը: շ |