ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Վտանգավոր արկածախնդրություն». Սուրեն Սուրենյանց
11:30, 26.12.2023 | mamul.am
2922 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»,- երեկ Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Իրականում, Փաշինյանը թյուր պատկերացումներ ունի միջազգային հարաբերությունների մասին, որոնք վիրտուալ ինչ-որ բան չեն, այլ իրենց հիմքում ունեն կոնկրետ բաղադրիչներ՝ անվտանգային և նյութական շահեր:
Հնարավոր չէ տնտեսական առումով ինտեգրված լինել մի կառույցում, իսկ անվտանգային խնդիրների լուծումը տեսնել անվտանգային այլ համակարգում Այդպես չի լինում. դա կապ չունի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, սովորական արկածախնդրություն է, որը կարող է աղետի հանգեցնել:
Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից․ Փաշինյանի պիտերյան այցին զուգահեռ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան:
Կոլոմինան «օդից» նման հայտարարություն չէր անի:
Հայաստանը որդեգրել է ոչ թե նույնիսկ «երկու աթոռի վրա նստելու», այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին մոլորեցնելու քաղաքականություն:
Կրկնում եմ՝ սա կապ չունի արտաքին քաղաքականության, անվտանգային համակարգի, տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ, այլ ընդամենն օրակարգի բացակայության հետևանք է, վտանգավոր արկածախնդրություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր