Հավաքական Արևմուտքը Սերբիային կոշտ ընտրության առաջ է կանգնեցրել: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սերբիայում ընթացող ցույցերը: «Վերջնագիր են ներկայացրել՝ ում հետ ուզում եք, միայն ոչ Ռուսաստանի»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն հայտարարել էր, որ Բելգրադում «մայդանյան» սցենարը կձախողվի: |