ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Եթե արտագաղթի միջոցով եք բեռնաթափելու քաղաքը, ձեզ մոտ կստացվի». Գրիգոր Երիցյան
12:30, 26.12.2023 | mamul.am
1959 | 0

Ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագծի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց. «Սոցիալական ազդեցությունը հաշվե՞լ եք քաղաքացիների վրա, թե՞ իրավիճակ է լինելու, երբ Կենտրոնը չի բեռնաթափվելու, ուղղակի էնտեղ հարուստների մեքենաներն են կանգնելու, ոչ թե աղքատների... Երևանը դարձնում ենք քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել, որովհետև թանկ է, անհարմար: Երևանում ամեն ինչ թանկացրել եք՝ գույքահարկից սկսած, կայանատեղիներով վերջացրած: Մարդիկ նախընտրելու են Երևանից գնալ ու ապրել հարակից շրջաններում, եթե էդպես եք բեռնաթափելու քաղաքը՝ արտագաղթի միջոցով, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր