Ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագծի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց. «Սոցիալական ազդեցությունը հաշվե՞լ եք քաղաքացիների վրա, թե՞ իրավիճակ է լինելու, երբ Կենտրոնը չի բեռնաթափվելու, ուղղակի էնտեղ հարուստների մեքենաներն են կանգնելու, ոչ թե աղքատների... Երևանը դարձնում ենք քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել, որովհետև թանկ է, անհարմար: Երևանում ամեն ինչ թանկացրել եք՝ գույքահարկից սկսած, կայանատեղիներով վերջացրած: Մարդիկ նախընտրելու են Երևանից գնալ ու ապրել հարակից շրջաններում, եթե էդպես եք բեռնաթափելու քաղաքը՝ արտագաղթի միջոցով, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»: |