ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում». ՀՀ երրորդ նախագահ
13:48, 28.12.2023 | mamul.am
1989 | 0

«Որպես բացարձակ ճշմարտություն չեմ ընդունում ձեր ինֆորմացիան առ այն, թե ինչ է գրված պայմանագիր կոչվածում, բայց որ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, մի քիչ տարակուսում եմ: Երկար ժամանակ շախմատի աշխարհում եմ. ռևանշ ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ նոր հաջողության հասնել: Ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում, այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա, եթե այդպես է, ապա իրենց կարելի է, մեզ՝ ո՞չ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով հարցին, ըստ որի՝ իշխանությունը բաց հայտարարում է, որ Արցախի էջը փակված է համարում, Ալիևը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ամրագրում լինի, որ ռևանշ չլինի. ի վերջո, ռևանշո՞վ է լուծվելու Արցախի հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր