ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում». Լավրով
11:00, 28.12.2023 | mamul.am
2244 | 0

Հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Համոզված ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Դրանք կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում: Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը: Վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի սրընթաց աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Երևանի անդամակցությամբ: Մյուս տարի Հայաստանը կնախագահի ԵԱՏՄ-ում: Մեր գործընկերներին հաջողություն ենք մաղթում»,- ասել է Լավրովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր