ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
ՆԳ նախարարն առաջարկում է տուգանքների մասով քաղաքացիներին զրկել վարչական դատարան դիմելու իրավունքից
11:48, 28.12.2023 | mamul.am
2708 | 2

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: Ի թիվս այլ փոփոխությունների, նախարարը նշեց. «ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց, գանգատարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար՝ սահմանված է ևս մեկ կարգավորում. հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելն ու դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն են՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, ուստի վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայում քննվում են վարչական դատարանի կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով, նախագծերի ընդունումից հետո, այլևս քննվելու են ոստիկանության կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր