«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաներումը մարդասիրական միջոցառում է, որը կիրառվում է բոլոր ժողովրդավարական երկրներում, հիմա հարց՝ ինչո՞ւ «ժողովրդավարական բաստիոնում» այն չի կիրառվում։
Վերջերս Նիկոլ Փաշինյանը համաներման մասին խոսելիս մոտավորապես հասկացրեց հետևյալը՝ ՔԿՀ-ն այդ մարդկանց համար ամենահարմար տեղն է։
Որպես ՔԿ հիմնարկի ներսին ծանոթ մարդ պետք է փաստեմ, որ այն առաջին հերթին իշխանավորների և խումբ մարդկանց համար մեծ բիզնես ոլորտ է, յուրաքանչյուր կալանավոր իրենց փող է բերում։
Պարզ է՝ Նիկոլը հասկացնում է, որ այնտեղ գտնվողները փչացած են, բայց չէ՞ որ նրանք պետություն չեն «կառավարում», բացի դրանից, այնտեղ կան մարդիկ, որոնք խոսքի արժեքը, պատիվը և այլ մարդկային հարաբերությունները շատ ավելի են գնահատում, քան օրվա իշխանավորները միասին վերցրած։
Ըստ իս, համաներում չի կիրառվում, որովհետև Նիկոլն անձնական վրեժ է լուծում ՔԿՀ-ում գտնվողներից, սակայն միաժամանակ նրանց շատ ակտիվ ներգրավում ընտրական գործընթացների մեջ։
Չմոռանանք, որ համաներումը մարդասիրական գործընթաց է, իսկ մարդասիրությունն անհամատեղելի է օրվա իշխանությունների հետ։
Հ․Գ․ Նիկոլը համաներմամբ է դուրս եկել կալանավայրից»: