«Երբ նախագիծը եկավ առաջին պլան, առաջինը, երևի, ինձ ուրախացրեց»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նախագիծը դրական նշանակություն ունի. «Եթե չբեռնաթափենք կենտրոնը, չի կարող տրանսպորտը նորմալ աշխատել, սա նաև նախագիծ է՝ քաղաքի համաչափ զարգացման»: |