Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Թեոդոսիայի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի և «Նովոչերկասկ» նավի վնասման մասին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Ղրիմի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Թեոդոսիայում գիշերային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավոր է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են միջին ծանրության վնասվածքներով: |